23.12.2023|
07:42
Դրսի դռան կողքը մի մետաղյա սեյֆ ունեինք։ Արդեն էս օրերին կամ երևի ավելի շուտ մաման Նոր տարվա խնձորը, տանձը, մանդարինը, նարինջը առանձին-առանձին թղթերի մեջ էր փաթաթում ու շարում էդ սեյֆի մեջ։ Պնդուկը, պոպոքը, նուշը էլի առանձին-առանձին կտորե տոպրակների մեջ էր լցնում ու դնում սեյֆը։ Էն մնացած բաներն էլ, որ հնարավոր էր մի քիչ շուտ առնել ու պահել մինչև Նոր տարի, էլի սեյֆում էին։ Հետո սեյֆի դուռը փակում էր, բայց բանալին երբեք չէր պահում, կախում էր պատից՝ հենց սեյֆի կողքը։